Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

«Բացառիկն» ու բրիտանուհին

«Բացառիկն»  ու բրիտանուհին
25.12.2018 | 01:48

«Մանչեստր Յունայթեդի» գլխավորի պաշտոնը թողնելուց հետո (բնականաբար՝ ոչ ինքնակամ. պորտուգալացին հեռացվել է ցածր արդյունքներ ցույց տալու համար) Ժոզե Մոուրինիոյին արդեն մի քանի անգամ բռնացրել են 41-ամյա ոմն բրիտանուհու հետ, որը նախկինում էլ «Բացառիկի» հետ մշտական կապերի մեջ է եղել: Բրիտանական The Sun-ը այդ կապերը ֆիքսել է դեռ 2010 թվից, երբ պորտուգալացին մարզում էր Մադրիդի «Ռեալը»: Նրանք հենց Մադրիդում էլ ծանոթացել են: Ամեն ինչ ավելի բուռն տեմպերով է զարգացել այն բանից հետո, երբ Մոուրինիոն հայտնվել է «Չելսիի», ապա «Մանչեստր Յունայթեդի» գլխավորի ղեկին:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 3002

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ